Խորհրդարանում մեկնարկել է Գլխավոր դատախազի ըն...

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը: Փակ գաղտնի քվեարկությունը մեկնարկել է ժամը 16:00-ին, կտևի մինչև 17:00-ն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Աննա Վարդապետյանը 2020 թվականի մարտի 2-ից զբաղեցնում է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին: