Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ներկա է գտնվել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին: Նա գրառում է կատարել եւ տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

«Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգի: Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետեւ հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով»,- գրել է նա։

Նշենք, որ Փաշինյանը առավոտյան էլ Իջեւանում հեծանվային զբոսանքից էր տեսանյութ հրապարակել: