Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց. «Այսօր վերջապես ընկավ բոլորի դիմակն ու ընդգծվեց՝ իսկական ընդդիմադիրներն ովքեր են, ով ում հետ է կոալիցիա, ով ում համար է գրպանի ընդդիմադիր աշխատում... ՔՊԿ-ի մասին կխոսեմ, քանի որ նրանց ծառաներն այդքան արժեք չունեն, որ անդրադառնամ»: Դահլիճից լսվեց «Հանրապետություն»- ից Անի Խաչատրյանի արձագանքը. «Խմել, նո՞ր ես եկել, անդաստիարակի ձենը կտրեք»: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց հանդարտվել:
Հիշեցնենք՝ քննարկվում է ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագիծը:



