Վարչապետը նախ հետաքրքրվել է, թե արդյոք դրսից շատերն են այցելում գյուղ եւ Երերույթի տաճար, ապա բնակիներին առաջարկել է մտածել պատմական հուշարձանի տարածքում ջրի, սուրճի, թեյի օրինական վաճառքի մասին: «Օրինականը շատ կարեւոր է, որ համայնքին դիմեք, թույլտվություն ստանաք, ՀԴՄ հանեք եւ այլն: Եթե մարդը գիտի, որ կարա գա մի բաժակ սուրճ խմի, մի տեղ մի կես ժամ նստի հանգստանա, ապա այցելողներն ավելի շատ կլինեն: Որովհետեւ մարդը, հատկապես, եթե երեխաների հետ են, չի կարող միայն գալ, պտտվել ու վերադառնալ»,-ասաց նա:
Գյուղացիներն ասացին, որ տաճար տանող ճանապարհի վերջին 300 մետրը անբարեկարգ է եւ մարդիկ դրա պատճառով րչեն գալիս տաճար: Փաշինյանն արձագանքեց. «Եկեք, նախ, այն, ինչն արվել է, դրանից գոհանանք, մտածեք, թե ինչպես պետք է կազմակերպեք ձեր աշխատանքները: Դուք պետք է պատրաստվեք, որ մարդկանց այստեղ դիմավորեք: Մարդիկ պետք է գան լավ վերաբերմունքի արժանան, մի բաժակ սուրճ խմեն վճարովի: ՄԻ քիչ էլ հարկեր վճարեք, որ մենք էլ կտոր-կտոր սարքելով գանք»:
Գյուղացիները բողոքեցին նաեւ, որ գյուղը ջրի խնդիր ունի. «Ջրի հարցը ամեն տեղ է պրոբլեմ, հերթով պետք է լուծենք: Այսօր հանրապետության թիվ մեկ խնդիրը, որի վրա մենք պետք է առաջիկայում կենտրոնանանք, ջրի խնդիրն է՝ խմելու եւ ոռոգման:
Համարյա համայնք չկա, որ ջրի խնդիրը լուծված լինի»:
Հանդիպման տեսանյութը վարչապետը հրապարակել է սցիալական ցանցերի իր էջերում: