Խիստ ձնաբքի պայմաններում մարտական հենակետից մ...

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Mediaoprt-ը հայտնել էր, որ  Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։