«Խելոք խոսա». Գեղարքունիքի մարզպետը հեռացավ ա...

Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչների եւ այստեղ ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն սկսվեց: Ակցիայի մասնակիցներից մեկը մարզպետին եւ իշխանություններին մեղադրեց երկիրը ծախելու մեջ, ինչին մարզպետն արձագանքեց. «Խելոք խոսա, սովորացրած էդպես ոգեւորվում ես»:

Քանի որ ամեն մեկը մի բան էր ասում, եւ խոսակցություն չէր ստացվում, մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց. «Այսպես չեղավ, սենց չենք խոսում իրար հետ: Մոտեցեք այնտեղ, բարձրանանք, խոսենք»:

Այդ ասելով մարզպետը մարդկանց սուլոցների ներքո հեռացավ:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն Հայաստանում: