
Ես նկարներ ուղարկեցի, որ նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են, հետերաշխիքային ժամանակահատված ունենք, ծանուցում եք, եթե չեն անում, ինձ զեկուցում եք, երաշխիքները քաշում եք: Այս մասին Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Կանգառներ կան, որ կանգառասրահները չեն տեղադրվում, ժամկետն անցել է: 10 օր էին խոստացել, էս շաբաթ չեն դնում, էլ չենք սպասում, էլի երաշխիքները քաշում ենք: Կարգուկանոն պետք է լինի, չենք կարող սպասել։ Խայտառակ վիճակ է, ես երեկ էլ եմ մի քանի տեղ տեսել, անհասկանալի է, թե ոնց են այդտեղ հայտնվել այդ կանգառները: Պետք է տրանսպորտից չհասկացող մարդ լինի, որ այդտեղ կանգառասրահ տեղադրի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: