Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները չեն դադարել, և գործընթացն ընթանում է առաջարկների ու քննարկումների տրամաբանությամբ։ Այս մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում խաղաղության պայմանագրի գործընթացը։
«Գործընթացը կանգնած չէ։ Բաքվում կայացած COP-29-ի պատճառով ինչ-որ պահ դադար եղավ, և դա հայտարարվեց ադրբեջանական կողմից, որ դա ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված։ Բայց մենք դրական կետի վրա ենք և առաջարկ-քննարկում-առաջարկ տրամաբանության մեջ ենք։ Դրական դինամիկա կա»,- ընդգծեց Սիմոնյանը։