
ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, առավել հայտնի որպես Խաշլամա Արամ, հունիսին հրաժարականի դիմում գրեց և… փախավ։ Այո՛, ոչ թե պարզապես հեռացավ պաշտոնից, այլ բառի ուղիղ իմաստով փախավ՝ առանց հրաժեշտի, առանց նույնիսկ սենյակի բանալին հետ տալու։
Ինչպես հայտնում է MediaHub-ը, Հովհաննիսյանը դիմումը գրել է Փաշինյանի ուղղակի պահանջով, ու նույն րոպեներին էլ լքել է իր աշխատասենյակը։ Ժամեր անց նա արդեն Հայաստանի սահմաններից դուրս էր։ Ըստ մամուլի՝ նա այժմ գտնվում է ԱՄՆ-ում։
Ոստիկանապետը այնքան խուճապահար է փախել, որ նոր ոստիկանապետի նշանակման պահին անգամ ներկա չէր Փաշինյանի մասնակցությամբ միջոցառմանը։
Իսկ ինչո՞ւ այսքան խուճապահար փախուստ։ Խաշլամա Արամը վստահ էր, թե անձեռնմխելի է։ Ի վերջո, նա տարիներ շարունակ «հրաշալի ծառայել էր» այս իշխանությանը՝ հալվող պանրի պես՝ լուռ ու սահուն։ Բայց պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը նրան օգտագործել է որպես ապահովիչ՝ ժողովրդի դեմ, իսկ հիմա պարզապես դեն է նետում։
Արամ Հովհաննիսյանի փախուստին նպաստել են նաև որդու շուրջ պտտվող պատմությունները, որոնք կարող էին քրեական երանգ ստանալ։ Արդեն ակնհայտ էր դառնում՝ նրան պաշտպանում էր ոչ թե պետությունը, այլ ընդամենը ժամանակավոր անհրաժեշտությունը։
Ժամանակը անցավ։ Խաշլաման արդեն պետք չէ։ Նիկոլ Փաշինյանի սիրտը հիմա խորոված է ուզում։