![Խամենեին «Հեզբոլլահ»-ի ղեկավարին նշանակել է Լ...](/imgs/posts/medium/2025/02/b76edb3.jpeg)
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմին նշանակել է Լիբանանում իր ներկայացուցիչ:
Այաթոլլահ Խամենեին համապատասխան հրամանագիր է ստորագրել:
Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սեյիդ Հասան Նասրալլահը, որը 2024-ին սպանվել էր Լիբանանի տարածքին Իսրայելի ավիահարվածի հետևանքով։