Խաչիկ գյուղում 2 բնակիչ վարկ է վերցրել, երաշխ...

Կառավարությունը բյուջեից 65.7 մլն դրամ է հատկացրել Խաչիկ գյուղի բնակիչներին։ Բանն այն է, որ այդ գյուղում երկու անձ վարկ են վերցրել ու 77 բնակչի դարձրել վարկի երաշխավոր։ 

Վարչապետը նշել է, թե տեղի ունեցածի հետ կապված կա քրեական գործ. «Երկու հոգի վարկ են վերցրել, չգիտեմ ինչ մեխանիզմով ամբողջ գյուղին դարձրել են երաշխավոր։ Ամբողջ գյուղը հայտնվել է սև ցուցակում. չեն կարող ոչ վարկ վերցնել, ոչ մի բան։ Էս թեմային առնչվել եմ այն ժամանակ, երբ պատգամավոր էի»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ այսօրվա որոշումից հետո կզրոյացվեն Խաչիկ գյուղի բնակիչների վարկային պարտավորությունները, որ այս սխեմայի զոհ էին դարձել։ Նա հավելել է, որ այդ քաղաքացիները հնարավորություն կունենան ծրագրերից օգտվել, վարկեր ստանալ. «Բայց խնդրում եմ, որ Խաչիկի մեր սիրելի հայրենակիցները նման պատմության մեջ չընկնեն: Մյուս գյուղերի բնակիչները՝ ևս»։

ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն էլ հայտնել է, որ սա եզակի դեպք է, ու քրեական գործ կա․ «Գործի արդյունքում պարզվել է՝ որոշ վարկառուներ նաև վարկառու են, միայն երաշխավոր չեն, բայց նրանց գումարը այլ անձինք են ստացել։ 77 քաղաքացու մասին է խոսքը»։