Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ

Քաղբանտարկյալ, «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ։

«Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի կայացրած կալանքի որոշումը»,- հայտնում է Խ.Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ 2025 թ. դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին կալանավորել է երկու ամսով՝ մեղադրելով ընտրակաշառք տալու համար: