Aysor.am-ը գրում է.
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն, ազատ է արձակվել, տեղեկությունն Aysor.am-ին հայտնեց փաստաբան Գոռ Միքայելյանը։
Նա նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։
«Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին. պարոն Սուքիասյանն ազատ է արձակվել», - նշեց Միքայելյանը։



