Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն`  ապրիլի 18-ին  գումարված  արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այս մասին հայտնում է ԱԺ-ից: