Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:



