«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության կողմից իրենց ուղարկված ծանուցումը հանձնաժողովի նիստը տեղափոխելու մասին: Դերասանը ներկայացրեց կես էջանոց տեքստի բոլոր լեզվական սխալները:
«Սա տարրական անգրագիտություն է, ուղարկել են մտքային, կետադրական սխալներով: Ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից, տգիտությունից և սա ոչ թե մեր թատրոնին է վերաբերում այսօր, այլ խոսքն արժեքների մասին է։ Այս տգիտության, անգրագիտության մթնոլորտն է, որտեղ համապատասխան մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ կրթության օջախի, դպրոցի ճակատագիրը»,-ասաց նա։