ԿԳՄՍՆ-ն ամփոփել է Հայկական համադպրոցական գիտո...

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանընախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:

Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել ԵրևանիՇիրակիԿոտայքիԱրագածոտնիՍյունիքիԱրմավիրիԱրարատիՎայոց ձորի 21 ուսումնական հաստատության ավագ դասարանների շուրջ 110 աշակերտներ:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներինկարևորել դպրոցականների գաղափարների կյանքի կոչումն ու գիտական հետազոտությունների ցուցադրությունը:

«Գիտությունը մի աշխարհ էորը կարելի է համեմատել միայն տիեզերքի հետև այն բավականությունըոր կարելի է ստանալ՝ զբաղվելով գիտությամբհամեմատականներ չունիԳրանցված յուրաքանչյուր արդյունք բառերով չփոխանցվող գերագույն նվաճման զգացողություն էՀավատում եմոր դուք այդ զգացողությունը կունենաք ապագայումև ձեր նվաճումները մարդկության համար մեծագույն կարևորություն ունեցող ուղղություններով կլինեն ու առաջին հերթին կծառայեն խաղաղության և առողջության պահպանմանը»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելովոր տարեցտարի մասնակիցների թիվը կաճի:

Մասնագիտական հանձնաժողովը եզրափակիչ փուլում գնահատել է աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը «Ֆիզիկա և մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» անվանակարգերումինչպես նաև առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ սույն թվականի մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն է ստացել ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցել Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնինՄի շարք մասնակիցներ էլ արժանացել են պատվոգրերի Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական ասոցիացիաների և միջազգային ասոցիացիաների կողմից (մրցանակակիրների ցանկը կցվում է)Ըստ հանձնաժողովի անդամների՝ բոլոր նախագծերն էլ յուրօրինակ էին ու հաջողվածև ընտրությունը բարդ էր:

Փառատոնի եզրափակիչ փուլի շրջանակում տեղի են ունեցել դասախոսություններ «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ ԶաքարյանվիրուսաբանՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտև «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ ՍարգսյանֆիզիկոսՀայ-ռուսական համալսարանթեմաներովԳիտնականները դրական են գնահատել փառատոնի թե՛ գաղափարըթե՛ ընթացքը և հույս հայտնելոր հաջորդ տարիներին փառատոնը կընդլայնի իր սահմանները:

«Վստահ եմ՝ գիտությունն ավելի շատ աշակերտների է հետաքրքրումհույս ունեմ՝ հաջորդիվ փառատոնը կանցկացվի մի քանի օր և մարզերում»,- ասել է Հովակիմ Զաքարյանը:

Փառատոնի ընթացքում «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերն ու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները ցուցադրել են տարաբնույթ գիտափորձեր՝ աշակերտներին ներկայացնելով մանրամասները:

Փառատոնի նպատակն էր դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբզարգացնել խմբային աշխատանքինորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններԻնչպես փառատոնի կազմակերպիչներն են նշելամբողջ միջոցառումը կազմակերպվել է կարճ ժամանակումև որպես առաջին փորձ՝ կարելի է հաջողված համարել: