ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կգործուղվի Բուլղարիա` ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին:
Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի մայիսի 5-9-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին ներկա գտնվելու նպատակով»,- ասված է որոշման մեջ: