ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռախոսային...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: 

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, 010 59 96 99 հեռախոսահամարին զանգահարելով և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող ոլորտը, որին վերաբերում է հարցը կամ հավաքել ներքին հեռախոսահամարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրությունը՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, որը կպատասխանի քաղաքացու հարցին: 

Նշենք, որ հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00: