ԿԳՄՍ նախարարության հեռախոսահամարներում կատարվ...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգի անցնելուց հետո նախարարության մի շարք արտաքին հեռախոսահամարներ այլևս չեն գործում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին ամրագրված արտաքին հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ:

«Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ ոլորտային ստորաբաժանումներ միանալու կամ կոնկրետ մասնագետի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես զանգահարել նախարարության հեռախոսային ավտոմատացված միասնական համակարգի՝ (+374) 10599699 հեռախոսահամարով և ընտրացանկերի օգնությամբ հետևել ձայնային հրահանգներին կամ հավաքել ներքին համարը:

Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրություն՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, որը կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցին»,-նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Հեռախոսահամարը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00:

ԿԳՄՍ նախարարության արտաքին և ներքին հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: