ԿԳՄՍ-ն ներկայացրել է 2026թ-ի բյուջեի նախագիծը

ԱԺ կրթության հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել 2026թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումը:

Նախարար Անդրեասյանի խոսքով՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացնել ավելի քան 200 միջոցառում՝ ընդհանուր շուրջ 420 միլիարդ դրամի չափով։ Սա կազմում է 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների մոտ 11.6%-ը։

Նա տեղեկացրել է նաև, որ 2025 թվականի համեմատ ԿԳՄՍ-ի բյուջետային հատկացումների աճը կազմում է շուրջ 16%, իսկ 2021 թվականի համեմատ՝ 42%։