Կեղծ թղթադրամ իրացրած օտարերկրացիները ձերբակա...

Հունիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ երկու օտարերկրացի բանկերից մեկի մասնաճյուղում իրեն ընդհանուր կեղծ 400 դոլար են իրացրել։

Երևանի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերել, կեղծ արտարժույթ իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել օտարերկրացի երեք երիտասարդների, որոնք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են: