Կեղծ էջերում առաջարկվում է մատչելի տարբերակով...

Կեղծ էջերում առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել: Միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես

Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով,
transport.yerevan.am կայքի միջոցով, 
Telcell տերմինալների միջոցով,
Telcell սպասարկման կետերում։