
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել այդ երկրի միջուկային օբյեկտներին Վաշինգտոնի կողմից իրականացված հարվածներից հետո: ԱՄՆ-ի ղեկավարը ժխտել է նաև Թեհրանին որևիցե առաջարկի առկայության վերաբերյալ հայտարարությունները: Truth Social սոցիալական ցանցում Թրամփը մասնավորապես գրել է․
«Կեղծ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսին ասացեք, որ ես Իրանին ոչինչ չեմ առաջարկում, ի տարբերություն [ԱՄՆ նախկին նախագահ Բարաք] Օբամայի, որը նրանց միլիարդավոր դոլարներ վճարեց «Միջուկային զենքի ստացման ուղի» հիմար համաձայնագրի շրջանակներում՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր անվամբ (որի գործողության ժամկետն այժմ լրացել է), և ես այլևս չեմ խոսում նրանց հետ, քանի որ մենք ամբողջությամբ ոչնչացրեցինք նրանց միջուկային օբյեկտները»։