
Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում («Բիձու գյոլ») իրականացված վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այս մասին հայտնեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։
«Ավարտվել է լողավազանի վերականգնումը, ինչպես նաև նոր հանդերձարանի կառուցումը։ Շարունակվում են մարզահրապարակի մարզասարքերի վերանորոգման աշխատանքները, իսկ որոշ հատվածներում կտեղադրվի ռետինե հատակ»,-նշեց Պետոյանը։
Բացի այդ, տարածքում նախատեսվում է տեղադրել լուսացույցներ՝ երթևեկությունը կանոնակարգելու համար, ինչպես նաև արևային վահանակներ՝ տարածքի լուսավորությունն ապահովելու նպատակով։