Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- ասել է նախարարը։



