Սակայն ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ եկեղեցու դեմ ուղղված այս գործընթացը չի ընթանում նախապես գծված սցենարով։ Ավելին՝ ավելի տեսանելի է դառնում, որ նախաձեռնությունը կարող է ձախողվել՝ առանց ակնկալվող արդյունքի հասնելու։ Այս պայմաններում գործընթացին ներգրավված անձինք սկսել են փնտրել քաղաքական և ինստիտուցիոնալ հետնահանջի տարբերակներ։
Մեր տեղեկություններով՝ այդ ուղղությամբ առավել ակտիվ քայլեր ձեռնարկողներից մեկը Նավասարդ Կճոյանն է։ Վերջինս երկար ժամանակ փորձել է դիրքավորվել որպես ազդեցիկ և ինքնուրույն խաղացող եկեղեցական միջավայրում։ Փաշինյանի քաղաքական նախագծին միանալով՝ Կճոյանը գիտակցել է, որ նախկին դերակատարումը պահպանելն այլևս անհնար է, սակայն հաշվարկել է, որ գործընթացի արագ հաջողության դեպքում ինքը կվերադառնա առավել ուժեղ դիրքերից՝ չեզոքացնելով իր տիրադավ անցյալի ազդեցությունը։
Ներկայում, երբ այդ հաշվարկները չեն արդարանում, Կճոյանը, մեր տեղեկություններով, փորձում է ձևավորել այլընտրանքային ինքնապաշտպանական նարատիվ։ Մասնավորապես, իր նեղ շրջապատում շրջանառվում են պնդումներ, թե նա իրականում չի եղել տիրադավ շարժման գաղափարական մասնակից, այլ պարզապես ձևացրել է այդ դերակատարումը՝ նպատակ ունենալով համապատասխան պահին ներսից խափանել գործընթացը։
Այս մոտեցումը հիշեցնում է խորհրդային կինոյի հայտնի Շտիռլիցի կերպարի տրամաբանությունը՝ իբր ներթափանցում հակառակորդի համակարգ՝ այն ներսից վերահսկելու կամ քանդելու նպատակով։ Սակայն եկեղեցական ծիծաղով են վերաբերվում չստացված Շտիռլից Կճոյանին։
Տարածված գնահատականների համաձայն՝ «ներսից վերահսկողի» այս նարատիվը ավելի շուտ վկայում է գործընթացի հնարավոր պարտությունից բխող անհանգստության մասին, քան երկարաժամկետ և հաշվենկատ ռազմավարության։ Այն դիտարկվում է որպես հետքայլի քաղաքական տեխնոլոգիա՝ ուղղված հնարավոր պատասխանատվությունից խուսափելուն և եկեղեցական վերնախավի, մասնավորապես Վեհափառի, ներողամտությանը արժանանալու փորձին։



