ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման սոցիալական փաթեթի ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն Ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։
Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ հորդորելով քաղաքացիներին սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում ներկայացնել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մանրամասն նկարագրելով դեպքը և պահանջելով հաշվի բացում ու պարզաբանումներ մերժման պատճառների մասին։
Դիմումի պատճենում պետք է նշել նաև Կենտրոնական բանկի secretariat@cba.am էլեկտրոնային հասցեն:
Սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ:



