ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Օրակարգային հիմնական թեման հարկային ճեղքի նվազեցման մասով Պետական եկամուտների կոմիտեի կողմից շրջանառված առաջարկությունների փաթեթի քննարկումն էր:
Խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող ասոցիացիաները ներկայացրել են իրենց գործարար անդամների հետ քննարկումների արդյունքները` մատնանշելով խնդրահարույց կետերը և առաջարկել իրականացնել դրանց հետևանքների համապարփակ վերլուծություն:
Քննարկվել են ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր։ Քննարկման արդյունքներով տրվել են մի շարք հանձնարարականներ։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: