Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալ...

Դատապարտում ենք Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ թույլ չտալով նրան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։

Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և ոչ էլ իշխանությանը ենթակա կառույց։

Ելնելով այս ամենից՝ Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները վճռականորեն մերժում են.

Քաղաքական ընդդիմությանը լռեցնելուն ուղղված ցանկացած գործողություն՝ լինի դա ինստիտուցիոնալ, թե դատական ճնշման միջոցով։

Հայաստանը Սփյուռքից բաժանելու փորձերը՝ այնպիսի ելույթներով, որոնք փորձում են արժեզրկել աշխարհասփյուռ հայ համայնքների պատմական նվիրումը։

Կրոնական, հասարակական կամ քաղաքական գործիչների հալածանքը կամ ահաբեկումը՝ իրենց օրինական գործունեության համար։

Պետական լծակների օգտագործումը՝ ներքին թշնամանք հրահրելու համար, ինչը թուլացնում է ազգային միասնությունը։

Որպես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ՝ հրատապ կոչ ենք ուղղում Հայաստանի իշխանություններին.

Լիարժեք հարգել Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը և ներքին կառավարումը։

Երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների և կուսակցությունների իրավունքները՝ առանց խտրականության և հալածանքի։

Պահպանել դատական համակարգի անկախությունը և քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարության հիմք։

Վերականգնել հարգանքը և համագործակցությունը Հայկական Սփյուռքի հետ՝ ընդունելով նրա պատմական դերը և անգնահատելի ավանդը ազգի համար։

Եկեղեցին և Պետությունը տարբեր մարմիններ են և այդպես էլ պետք է շարունակեն գործել՝ փոխադարձ հարգանքի և հավասարակշռության մթնոլորտում։

Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպություններ (IARA):