Կաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը հայտնել էր, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել: Կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը ղեկավարն է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի։ Մուրադյանը նաեւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։