Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հունվարի 19-ին ազատ կարձակի իսրայելցի երեք պատանդների։ Նրանցից մեկն ունի նաև Ռումինիայի, մյուսը՝ Բրիտանիայի քաղաքացիություն։
«Մենք հաստատում ենք, որ երեք պատանդների անունները փոխանցվել են իսրայելական կողմին, որոնցից մեկն ունի ռումինական քաղաքացիություն, իսկ մյուսը՝ բրիտանական»,- X-ում գրել է Կատարի դիվանագետը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ իսրայելական կողմը ստացել է այն պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն հունվարի 19-ին։ Գազայի հատվածում հրադադարն արդեն ուժի մեջ է մտել։