
Իսպանացի զինվորականները միացել են խոշոր անտառային հրդեհի մարմանը Կատալոնիայի Ինքնավար Համայնքի Պաուլսի մունիցիպալիտետի շրջանում: Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Ուշադիր հետևում եմ Պաուլսում անտառային հրդեհի ընթացքին: Արտակարգ իրավիճակների զինվորական ստորաբաժանման անձնակազմն արդեն գտնվում է այդ շրջանում՝ օգնելու դրա մարմանը», - գրել է Իսպանիայի վարչապետն X-ում:
Ինչպես նշել են տարածաշրջանային իշխանությունները, կրակն արդեն այրել է ավելի քան 2300 հեկտար անտառ:
Հրդեհի մարումը բարդանում է քամու ուժգին պոռթկումների պատճառով, որոնք հասնում են վայրկյանում 25 մետրի: Հրդեհի պատճառով փակվել է երթևեկությունը որոշ մայրուղիներում: Տարերքի դեմ պայքարելու համար գործի է դրվել օդային տեխնիկա: Հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ մնացել են արգելափակման մեջ:
Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Ֆրանսիայի հարավում, իսկ Հունաստանում սաստիկ շոգեր են, կա անտառային հրդեհների վտանգ: