Կատալիզատորի արտահանման արգելքից ի վեր գողութ...

Հայաստանից կատալիզատորների արտահանման արգելքի սահմանումից հետո երկրում կատալիզատորների գողության դեպքերը 12 անգամ նվազել են: 

Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նախարարը հիշեցրեց, որ 2024-ից սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների մասով՝ ցորեն, գարի, եգիպտացորեն, արևածաղկի սերմ, կատալիզատորներ և այլն: Մի դեպքում դա ինքնաբավության պահպանման համար է արվել: 

«Կատալիզատորների դեպքում զանգվածային գողություն էր տեղի ունենում: Ես ոստիկանություն հարցում եմ արել, 12 անգամ կատալիզատորի գողությունը նվազել է: Այսինքն՝ մենք փակել ենք կատալիզատորի արտահանումը, 12 անգամ գողությունը նվազել է»,-ասաց Գևորգ Պապոյանը: