Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկնե...

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Երեկ գրել էի, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի միջոցով Իրանին են փոխանցվել ամերիկյան առաջարկներ պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ, և որևէ բանակցություն իրականում չկա։

Այսօր կրկին տարբեր աղբյուրների համադրումից պարզ է դառնում, որ 15 կետից բաղկացած նման առաջարկներ հենց Պակիստանի միջոցով փոխանցվել են։

Բացի այս՝ ենթադրվել է, որ դրանք ուղիղ հանդիպման միջոցով պետք է քննարկվեին ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի և Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի միջև Իսլամաբադում։

Թեև իրանական կողմից այս ամենին հստակ պաշտոնական արձագանք չկա, բայց իրանական պետական հեռուստաալիքները քիչ առաջ, հղում անելով, անանուն իրանական պաշտոնական աղբյուրի, նշել են, որ Իրանը միայն իր պայմաններով է կողմ պատերազմի դադարեցմանը, և այդ պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական ինքնիշխանության հաստատումը պետք է լինի։

Կարծես թե արդեն գրեթե կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները, և առաջ է մղելու սեփական պայմանները»։