ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան 34/6 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։



