Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Ապարանի պանրի գործարան» ՓԲ ընկերությանը (Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան փողոց) պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ մասնաշենքերից մեկում՝ պանրի արտադրամասում, խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինության հատակների և պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ոչ թունավոր նյութերից,
- առաստաղի մակերևույթը և արտադրական շինության վերևում գտնվող կառուցվածքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ պանրի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է:
Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և պանրի արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:
Սահմանել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։



