Կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպե...

Տեսարանը ոչ հաճելիներից էր, և կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Այս մասին ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Ցավում եմ տեղի ունեցածի համար։ Ե’վ Ձեզանից՝ պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից հայցում եմ ներողամտություն»,-հայտարարել է նա։