Կարծես թե Վրաստանն ավելի քիչ է շահագրգռված ԵՄ...

Տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանն ավելի քիչ է շահագրգռված ԵՄ անդամակցությամբ, քան Հայաստանը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Երեւանում «Տարածաշրջանային նոր իրողություններ» և «Աշխարհի խաչմերուկներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Geocase վրացական վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանին։

Նրա խոսքով, իրադարձությունների նման զարգացումները լրջորեն կփոխեն իրավիճակը տարածաշրջանում, և Հայաստանը կբարելավի իր դերը որպես հարևան երկրների հանգույց՝ աշխարհի այլ տարածաշրջանների հետ կապերի առումով։

Ըստ փորձագետի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը որոշ չափով անջատված է գլոբալ գործընթացներից, և դա փոխելու ճանապարհին կարևոր է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Կիպիանին հավելեց, որ Վրաստանը հայ-ադրբեջանական հարցերում հավասարաչափ դիրք է գրավում և պարբերաբար միջնորդ դառնալու ժեստեր է անում։

«Բայց ես կարծում եմ, որ վիճելի հարց է՝ արդյոք Վրաստանն ընդունակ է դա անել: Այնուամենայնիվ, նման նախաձեռնություն է եղել Վրաստանից»,- նշեց քաղաքագետը։

Նա հորդորեց չանտեսել Ռուսաստանի դերը. «Դա ստեղծում է անօդ տարածություն, որը ոչ ոք չի կարող լրացնել: Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններն իրենց բնույթով աշխատում են, բայց մենք միտված ենք զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ»,- ընդգծել է նա։