Կարող ենք Ադրբեջանի և ՀՀ-ի Սահմանադրություննե...

Ադրբեջանի մշտական ոճն է, որ հայերն են կրակում, որ իբր իրենք ստիպված են պատասխան տալու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական թելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքը կազմում: Իրենք իրենց աղբյուրներն ունեն և դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի:

Այն բոլոր «մտավախությունները», որոնք որ Ադրբեջանն առաջ է քաշում պայմանագրի մեջ, այդ բոլոր «մտավախությունների» հետ կապված լուծում կա: Եվ եթե դա էլ չլինի, մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ՝ արդյոք  ՀՀ-ի  Սահմանադրության մեջ  տարածքային պահանջների մեջ տենց բան կա, թե ՝չկա: Ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու, մենք ասում ենք՝ այդ հարցը մենք լուծել ենք խաղաղության պայմանագրով»,-ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահն առաջարկել է 2 երկրների Սահմանադրությունը ուղարկել փորձաքննության:

«Կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունը, պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունեն թե չէ:

Կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր 2 երկրների Սահմանադրությունները և հարց ուղարկել, թող ասեն նման բան կա թե չէ»,-ասել է Սիմոնյանը: