«Կարող է փուլային լինել, կարող է ընդհանուր լի...

Ես ճիշտն ասած, շատ մանրամասն տեղյակ չեմ, վստահ չեմ, որ միայն ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններն են եղել, բայց դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանները նաև այդպիսի գործառույթներ են իրականացնում և հանդիպում են հյուրըընկալող երկրների պաշտոնյաների, թվում արտգործնախարարների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանի ՀՀ դեսպան Գուգեն Արսենյանը մասնակցել է Դաշնության Սերգեյ Լավրովը օրերս ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեկ տարուց ավել է, ինչ որևէ հանդիպում հայկական կողմը չի իրականացնում:

«Մենք չենք մասնակցում բարձր, բարձրագույն մակարդակով, նաև խորհրդարանական մակարդակով ՀԱՊԿ-ի աշխատանքներինց»,-ասաց Խանդանյանը:

Դիտարկմանը` կարելի՞ է ենթադրություն անել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման գործընթաց է սկսվում, Խանդանյանն ասաց. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մշտապես սերտ են եղել տարբեր հանգամանքներում և տարբեր ոլորտներում, ու դրանք շարունակվում են լինել այդպիսին: Բայց կան խնդիրներ, հարցեր, թեմաներ, որոնց շուրջ կան տարաձայնություններ և որի շուրջ ևս Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խոսում են Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Այստեղ ես չեմ կարծում, ինչ-որ դինամիկ փոփոխություններ կան այդ հարաբերություններում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանը բանակցում է ապաշրջափակման հարցը փուլային իրականացնելու տարբերակի շուրջ, նա արձագանքեց. «Իրականում այդտեղ սահմանափակումներ չկան, կարող է փուլային լինել, կարող է ընդհանուր լինել, որը որ ավելի արդյունավետ, հեշտ և փոխվստահության մթնոլորտում հնարավոր կլինի իրականացնել: Հայաստանը բաց է այդ քննարկման, կարևորը այդ սկզբունքների պահպանումն է իրականում»: