Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխո...

Հուլիսի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Կարմիրգյուղում բնակվող 55-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է խոշոր չափի մարիխուանա, նաև հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը 55-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն:

Հողամասում հայտնաբերվեց կանեփի ընդհանուր 256 և կակաչի 39 բույս։

Բացի այս` տանտերն իրավապահներին ներկայացրեց 195 գրամ ընդհանուր քաշով կիսաչոր կանեփի զանգված, ավելի քան 58 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր և մոտ 9 գրամ ափիոնի նմանվող թմրամիջոց։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։