Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում գտնվող իր շտաբի վերին հարկերը հրետանային կրակի տակ են ընկել, ինչի հետևանքով վիրավորվել են ներսում պատսպարված մի քանի մարդիկ:
«Խան Յունիսում Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության կենտրոնակայանի վերին հարկերը ենթարկվել են հրետանային կրակի, ինչի հետևանքով մի քանի տեղահանվածներ վիրավորվել են, քանի որ շենքը պատսպարել է հազարավոր տեղահանված մարդկանց», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:



