Կարմիր Խաչի ուղեկցությամբ այսօր Հայաստանից Ար...

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 27–ին, ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով Հայաստանից Արցախ է տեղափոխվել 18 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ։ Հակառակ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան էլ տեղափոխվել է 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։