Կարմիր խաչի ներկայացուցիչները հերթական անգամ...

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային ասել է հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարողացել ենք օգնել այս անձանց կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով»,– ասել է Ամատունին։

Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը: