Վարչական դատարանը քննելու է «Մայր Հայաստան» շարժման դիմումը, որով վիճարկվում է Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասներ է հայտնել հայցադիմումից և ներկայացրել այդ հարցի շուրջ «Մայր Հայաստանի» դիրքորոշումը։
Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ նշել էր, որ կարմիր գծերի թանկացման միակ նպատակ հռչակվել էր Երևանի կենտրոնի բեռնաթափումը, որի ձախողմանն ականտես ենք լինում ամեն օր:
«Միաժամանակ միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաղթի, որպեսզի այսուհետ որևէ իշխանություն չփորձի իր անարդյունավետ գործունեությունը կոմպենսացնել քաղաքացու հաշվին»,-ասել էր նա: