Կարևոր օր աշխարհի համար. նախագահ Թրամփի Գազայ...

Դեկտեմբերի 2-ը կարևոր օր է աշխարհի համար, հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Կարևոր օր աշխարհի համար. նախագահ Թրամփի Գազայի հարցով խաղաղության համաձայնագիրը մշակած թիմը կլինի Մոսկվայում՝ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության օրակարգն առաջ մղելու համար», - գրել է Դմիտրիևը X-ում։

Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Հիմնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, այդ թվում՝ ԱՄՆ-ի առաջարկներն այս հարցի վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումը կկայանա կեսօրին։ Զրույցի առաջին կադրերը հասանելի կլինեն լրատվամիջոցներին։