
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ինտեգրացիոն գործընթացների զարգացման ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անդրեյ Պետրոսյանը չափազանց կարևորում է Գյումրիում ազատ տնտեսական գոտու և հարկային բարենպաստ ռեժիմի ստեղծման առումով ազատ քաղաքի «Մայր Հայաստանի» նախագիծը։
Մասնակցելով «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի նախաձեռնած հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսին՝ Անդրեյ Պետրոսյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կայանալու է հայ-ռուսական գործարար համաժողով և ինքն այնտեղ ևս կբարձրաձայնի Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու թեման և կխոսի «Մայր Հայաստանի» այդ նախաձեռնության մասին։
Խոսքի վերջում Անդրեյ Պետրոսյանը հաջողություն է մաղթել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանին և Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանին։