Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պա...

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը, տեղեկացնում է ԲԴԽ-ի պաշտոնական կայքէջը:

«ԲԴԽ-ն որոշում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,- նշված է որոշման մեջ։