Կարեն Սիմոնյանն ուզում է կարիերա անել թատրոնի...

Այս ամբողջ պատմության մեջ մեզ համար ամենամտահոգիչը եւ ցավեցնողը «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Կարեն Սիմոնյանի տմարդի կեցվածքն է: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  «Գոյ» թատրոնի դերասաններից Արսեն Ազիզյանը:

«Նա մեր ոլորտից է, ճանաչում է թատրոնի անձնակազմից շատերին, շփում ունի, նույնիսկ, եթե ճիշտ գիտեմ՝ ընկերական  հարաբերություններ կան: Ստանալով տեղեկություն, որ ինքը նշանակվում է մեզ մոտ տնօրեն, չեկավ, մեր տղաներից ոչ մեկին չտեսավ, չասաց՝ ուրախացեք, ես նշանակվել եմ տնօրեն, դուք ինձ ճանաչում եք, ամեն ինչ լավ է լինելու, «Գոյ» թատրնոին կանաչ ճանապարհ է սպասվում»,-ասաց նա: